ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
21.07.2020 | 16:55

(Նախորդ մասը)

2020 թվի հու­նի­սի 24-ը հա­կա­սա­կան զգաց­մունք­նե­րով հա­րուստ օր ստաց­վեց ինձ հա­մար: Մի կող­մից հպար­տու­թյուն զգաց­մունք կար՝ կապ­ված ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յի դեմ տա­րած պատ­մա­կան հաղ­թա­նա­կի 75-ա­մյա­կի և դրան նվիր­ված զո­րա­հան­դե­սի հետ: Պետք է ըն­դու­նել, որ այդ փա­ռա­հեղ հաղ­թա­նա­կը, ա­ռա­ջին հեր­թին, մերն էր, այն պետք էր հայ ժո­ղովր­դին՝ հե­տա­գա գո­յու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար, և դա մենք ու­նե­ցանք: Պետք է հաս­կա­նալ, թե ինչ ա­հա­վոր փոր­ձան­քից ենք փրկ­վել, ինչ կլի­ներ, ե­թե այդ հաղ­թա­նա­կը չլի­ներ. կլի­նե՞ին ար­դյոք Հա­յաս­տա­նը և հայ ժո­ղո­վուր­դը, դա հայ զին­վոր­նե­րի կյան­քի ու ա­րյան գնով ձեռք բեր­ված ընդ­հա­նուր հաղ­թա­նակ էր, ո­րը մեծ շու­քով պետք է նշ­վեր նաև Երևա­նում՝ Մինս­կի օ­րի­նա­կով, բայց դա չար­վեց: Ա­վե­լին, մեր իշ­խա­նու­թյուն­ներն ա­րե­ցին ա­մեն ինչ (ա­վե­լի ճիշտ՝ ո­չինչ չա­րե­ցին), որ հայ ժո­ղո­վուր­դը զրկ­վի իր տա­րած փա­ռա­հեղ հաղ­թա­նա­կը մեծ շու­քով նշե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից՝ հի­շե­լով ու հար­գե­լով պա­տե­րազ­մում զոհ­ված 300 հա­զար հայ զին­վոր­նե­րի հի­շա­տա­կը: Պա­տե­րազ­մին մաս­նակ­ցած 600 հա­զար հա­յե­րից տուն վե­րա­դար­ձան ըն­դա­մե­նը 300 հա­զա­րը՝ մեծ մա­սը պա­տե­րազ­մի հաշ­ման­դամ դար­ձած:

Ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյամբ և հպար­տու­թյամբ էի հետևում Կար­միր հրա­պա­րա­կում ըն­թա­ցող զո­րա­հան­դե­սին: Հե­տաք­րք­րու­թյունս ա­վե­լի շատ մաս­նա­գի­տա­կան էր: Իմ կար­ծի­քով Պու­տի­նը շատ մեծ ռիս­կի գնաց, երբ աս­պա­րեզ հա­նեց մեծ թվով ցա­մա­քա­յին և օ­դա­յին ռազ­մա­կան տեխ­նի­կա։ Կհա­ջող­վի՞ ար­դյոք հա­մայն աշ­խար­հին ցու­ցադ­րել ռու­սա­կան տեխ­նի­կա­յի բարձր հու­սա­լիու­թյու­նը, ինչ կլի­ներ, ե­թե ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով վթար­ներ տե­ղի ու­նե­նա­յին, օ­րի­նակ, գեր­ձայ­նա­յին ինք­նա­թիռ­նե­րը բախ­վեին Մոսկ­վա­յի եր­կն­քում կամ 80 տար­վա վա­ղե­մու­թյան Տ-34 տան­կե­րից մե­կի շար­ժի­չը կանգ առ­ներ: Նման թվա­քա­նա­կի տեխ­նի­կա­յի միա­ժա­մա­նա­կյա ցու­ցադր­ման դեպ­քում դա բա­ցառ­ված չէ: Իմ մաս­նա­գի­տա­կան գնա­հա­տա­կա­նը այս­պի­սին է. Պու­տի­նը դի­մեց ար­դա­րաց­ված ռիս­կի, նրան հա­ջող­վեց աշ­խար­հին ցույց տալ Ռու­սաս­տա­նի գի­տու­թյան ու ար­դյու­նա­բե­րու­թյան պո­տեն­ցիա­լը և հս­կա­յա­կան ձեռք­բե­րում­նե­րը, ստեղ­ծած ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի մա­կար­դա­կը, նաև ո­րա­կի ու հու­սա­լիու­թյան տե­սա­կե­տից: Այդ ձեռք­բե­րում­նե­րը միայն Ռու­սաս­տա­նի­նը չեն, դրանք Խոր­հր­դա­յին Միու­թյան ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան, մեր նախ­կին ընդ­հա­նուր երկ­րի գիտ­նա­կան­նե­րի, ին­ժե­ներ­նե­րի ու բան­վոր­նե­րի հա­մա­տեղ աշ­խա­տան­քի օր­գա­նա­կան ամ­բող­ջա­կա­նու­թյան շա­րու­նա­կու­թյունն են, որ այ­սօր ներ­կա­յաց­վում են Ռու­սաս­տա­նի ա­նու­նից:

Ռու­սա­կան տեխ­նի­կա­յի մեջ օգ­տա­գործ­վել և շա­րու­նա­կում են օգ­տա­գործ­վել նաև մեր հայ գիտ­նա­կան­նե­րի մշա­կում­նե­րը և գյու­տե­րը: Օ­րի­նակ, գեր­ձայ­նա­յին ինք­նա­թիռ­նե­րի սինք­րոն թռիչ­քը ա­պա­հո­վե­լու հա­մար, ա­մե­նայն հա­վա­նա­կու­թյամբ, կա­րող էր օգ­տա­գործ­վել իմ և տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Սամ­վել Թադևո­սյա­նի գեր­բարձր ճշ­տու­թյան և ռա­դիա­ցիա­յի նկատ­մամբ կա­յուն ա­նա­լոգ-թիվ ու թիվ-ա­նա­լոգ ձևա­փո­խիչ­նե­րի գյու­տը (ԸՉՑՏՐրՍՏպ րՉՌՊպ-ՑպսՖրՑՉՏ հհհՀ 970595, 01/06/1982), ո­րը 4 կար­գով բարձ­րաց­նում է ա­նա­լո­գա­յին չա­փում­նե­րի ճշ­տու­թյու­նը՝ գերճ­շգ­րիտ հե­տա­դարձ կա­պի մի­ջո­ցով անհ­րա­ժեշտ հե­ռա­վո­րու­թյուն­ներ հաս­տա­տե­լով գեր­ձայ­նա­յին ա­րա­գու­թյամբ թռ­չող ռազ­մա­կան ինք­նա­թիռ­նե­րի միջև: Միայն պատ­կե­րաց­նել է պետք, թե ինչ ա­սել է մինչև 20-25 Մախ (մեկ Մա­խը ձայ­նի ա­րա­գու­թյունն է օ­դում) ա­րա­գու­թյուն զար­գաց­նող ինք­նա­թիռ­նե­րի միջև 18 մետր հե­ռա­վո­րու­թյան պահ­պա­նե­լը, դա դժ­վա­րին տեխ­նի­կա­կան խն­դիր է, ո­րը լու­ծել են Ռու­սաս­տա­նի մաս­նա­գետ­նե­րը, և ո­րի ա­կա­նա­տե­սը դար­ձանք՝ հետևե­լով գեր­ձայ­նա­յին կոր­ծա­նիչ­նե­րի էս­կադ­րի­լիա­յի թռիչ­քին: Հի­շեց­նեմ, որ Մոսկ­վա­յի վրա ար­գել­ված է ինք­նա­թիռ­նե­րի թռիչ­քը՝ բա­ցա­ռու­թյամբ այս պատ­մա­կան դեպ­քից: Մեկ վայր­կյա­նում գեր­ձայ­նա­յին ինք­նա­թի­ռը կա­րող է անց­նել 6 կի­լո­մետր իսկ 18 մետ­րը՝ 0,003 վար­կյա­նում: Այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը ան­չափ կարճ է օ­դա­չուի ռեակ­ցիան աշ­խա­տեց­նե­լու հա­մար, մար­դու ֆի­զիո­լո­գիա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը թույլ չեն տա­լիս նման ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րում կար­գա­վո­րել ա­րա­գու­թյունն ու տա­րա­ծու­թյու­նը, ա­մեն ինչ թողն­ված է է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի ճշգ­րիտ ու հու­սա­լի աշ­խա­տան­քի հույ­սին՝ հա­վա­նա­բար իմ և Սամ­վե­լի գյու­տի կի­րառ­մամբ: Իսկ այդ ա­րա­գու­թյուն­նե­րի տակ տե­ղի ու­նե­ցող վիբ­րա­ցիա­նե՜­րը, դե­տալ­նե­րի ռե­զո­նան­սա­յին տա­տա­նում­նե՜­րը։ Ռուս մաս­նա­գետ­նե­րը ցա­մա­քա­յին ու օ­դա­յին հրա­շա­լի տեխ­նի­կա են ստեղ­ծել, ո­րի հա­մա­հե­ղի­նակ­նե­րը ճա­նաչ­վե­լու պատ­վից հայ գիտ­նա­կան­նե­րը զրկ­վել են ճիշտ այն օր­վա­նից, երբ տե­ղի ու­նե­ցավ ԽՍՀՄ-ի փլու­զու­մը, և հայ­տն­վե­ցինք ա­զա­տու­թյան ու ա­մե­նա­թո­ղու­թյան այս ան­հաս­կա­նա­լի ու ան­հե­ռան­կար ի­րա­վի­ճա­կում՝ 30 տա­րի շա­րու­նակ, վեր­ջը չի երևում:

Դա­տե­լով զո­րա­հան­դե­սի ժա­մա­նակ ցու­ցադ­րած ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի բարձր մա­կար­դա­կից՝ կա­րող ենք հաս­տա­տել, որ Ռու­սաս­տա­նին հա­ջող­վել է պահ­պա­նել ա­կա­դե­միա­կան ու ճյու­ղա­յին ինս­տի­տուտ­նե­րի, ար­դյու­նա­բե­րու­թյան ռազ­մա­կան բլո­կի գոր­ծա­րան­նե­րի աշ­խա­տան­քա­յին վի­ճա­կը ու հս­կա­յա­կան քայ­լե­րով ա­ռաջ է շարժ­վում... Իսկ մե՞նք, ի՞նչ ենք մենք պահ­պա­նել կամ ստեղ­ծել, ո­րով մենք ու մեր սե­րունդ­նե­րը հպար­տա­նա­լու բան ու­նե­նա­յինք, որ Տա­վու­շի մար­զում տե­ղի ու­նե­ցող ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յին կա­րո­ղա­նա­յինք պա­տաս­խա­նել բա­ցա­ռա­պես հայ­կա­կան ծագ­ման ռազ­մա­կան տեխ­նի­կա­յով։ Ո­չինչ չենք ստեղ­ծել, պետք է մտա­ծենք դրա մա­սին ու հա­ջորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ կա­րո­ղա­նանք վե­րա­կանգ­նել մեր ար­դյու­նա­բե­րա­կան պո­տեն­ցիա­լը, հատ­կա­պես ռազ­մա­կա­նը, որ­պես­զի եր­կի­րը դուրս բե­րենք այս մե­ռյալ կե­տից, այլ տար­բե­րակ չու­նենք, ե­թե ցան­կա­նում ենք պա­հել ու պահ­պա­նել մեր ազ­գը և պե­տու­թյու­նը: Նման հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար պետք է, ա­ռա­ջին հեր­թին, միա­վո­րել մեր գիտ­նա­կան­նե­րի ու ին­ժե­ներ­նե­րի ջան­քե­րը՝ հա­մախ­մբ­վե­լով, մաս­նա­վո­րա­պես, Հա­յաս­տա­նի Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի շուր­ջը, դա շանս կլի­նի:

ԽՍՀՄ ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ միշտ էլ կարևոր դե­րա­կա­տա­րում են ու­նե­ցել Հա­յաս­տա­նի Գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի և ճյու­ղա­յին ինս­տի­տուտ­նե­րի գիտ­նա­կան­նե­րը, ին­ժե­ներ­նե­րը և բան­վոր­նե­րը: Իսկ ի՞նչ ու­նենք հի­մա, փոր­ձենք հաս­կա­նալ ու պատ­կե­րաց­նել, թե ինչ է մնա­ցել Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նի փա­ռա­հեղ ա­կա­դե­միա­յից, և ին­չու՞ այդ գի­տա­կան կա­ռույ­ցը՝ իր 3700 աշ­խա­տա­կից­նե­րով, 87 ա­կա­դե­մի­կոս­նե­րով, 18 թղ­թա­կից ան­դամ­նե­րով, 323 գի­տու­թյան դոկ­տոր­նե­րով, 61 պատ­վա­վոր դոկ­տոր­նե­րով և 1006 գի­տու­թյան թեկ­նա­ծու­նե­րով մի կողմ է քաշ­վել ու կող­քից, դի­տոր­դի կար­գա­վի­ճա­կով, հետևում է, թե ինչ­պես են շա­րու­նա­կում գա­հա­վի­ժել մեր գի­տու­թյունն ու ար­դյու­նա­բե­րու­թյու­նը: ՈՒ՞մ, ե­թե ոչ Հա­յաս­տա­նի Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի ու­ժե­րով է պետք ի­րա­կա­նաց­նել Հա­յաս­տա­նի ար­դյու­նա­բե­րու­թյան և ընդ­հա­նուր տն­տե­սու­թյան վե­րա­կան­գն­ման, ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րին բա­վա­րա­րող ար­դյու­նա­բե­րու­թյուն ստեղ­ծե­լու պատ­վա­վոր ա­ռա­քե­լու­թյու­նը: Սա դար­ձել է բո­լո­րիս մտա­հո­գու­թյան ա­ռար­կան:

Տա­սը տա­րի ա­ռաջ փոր­ձե­ցի շտ­կել դրու­թյու­նը, օգ­նել, ա­կա­դե­միա­յի ինս­տի­տուտ­նե­րը ներգ­րա­վել հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի զար­գաց­ման ու ներ­դր­ման գոր­ծե­րում, տար­բեր ո­լորտ­նե­րի գիտ­նա­կան­նե­րին գի­տա­հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի հե­տաքր­քիր թե­մա­ներ ա­ռա­ջար­կել, հի­մա էլ եմ հա­մոզ­ված, որ այն կա­րե­լի է հա­ջո­ղու­թյամբ ա­ռաջ տա­նել ու լավ ար­դյունք­նե­րի հաս­նել ՀՀ ԳԱԱ-ի ինս­տի­տուտ­նե­րի հետ հա­մա­տեղ: Այդ հար­ցով եր­կու ան­գամ դի­մել եմ ՀՀ ԳԱԱ նա­խա­գահ Ռա­դիկ Մար­տի­րո­սյա­նին, ա­ռա­ջին պա­տաս­խա­նը ստա­ցա ա­կա­դե­մի­կոս Յու­րի Չի­լին­գա­րյա­նից: «Ձեր խն­դիր­նե­րը լու­ծեք ինք­ներդ, դրանք մեզ հե­տաքր­քիր չեն, մենք ա­վե­լի կարևոր գոր­ծեր ու­նենք»: Ես հա­մա­ռու­թյուն դրսևո­րե­ցի ու երկ­րորդ ան­գամ դի­մե­ցի ՀՀ ԳԱԱ նա­խա­գա­հին: Ա­կա­դե­միա­յում գի­տա­կան քն­նար­կում կազ­մա­կեր­պե­ցի, մաս­նա­գի­տա­կան լայն լսա­րա­նին ներ­կա­յաց­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը՝ ցույց տա­լով դրա կարևո­րու­թյու­նը երկ­րի տն­տե­սու­թյան ու գի­տու­թյան զար­գաց­ման հա­մար, ստա­ցա NO 24-07/192 29/ 03/ 2011թ. պա­տաս­խա­նը. «Հար­գե­լի պա­րոն Հա­մա­զաս­պյան, հայտ­նում եմ, որ ՀՀ Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին Ա­կա­դե­միա­յի Քի­միա­կան և երկ­րի մա­սին գի­տու­թյուն­նե­րի բա­ժան­մուն­քի նա­խա­ձեռ­նու­թյամբ կազ­մա­կերպ­ված «Հե­լիո­տեխ­նի­կա և հե­լիո­տեխ­նո­լո­գիա­ներ» թե­մա­յով Ձեր զե­կույ­ցի քն­նարկ­ման ար­դյուն­քում մենք գտ­նում ենք, որ քի­մի­կոս­նե­րի և քի­միա­կան ինս­տի­տուտ­նե­րի մաս­նա­գի­տա­կան մա­կար­դա­կը թույլ է տա­լիս կազ­մա­կեր­պել լայն հե­տա­զո­տու­թյուն­ներ հե­լիո­տեխ­նո­լո­գիա­նե­րի բնա­գա­վա­ռում: Մաս­նա­վո­րա­պես, մենք կա­րող ենք կազ­մա­կեր­պել տե­սա­կան և էքս­պե­րի­մեն­տալ հե­տա­զո­տու­թյուն­ներ ֆո­տո­քի­միա­յի և սնն­դա­տե­սակ­նե­րի լու­սա­յին մշակ­ման նոր տեխ­նո­լո­գիա­յի բնա­գա­վա­ռում, ո­րը կա­րող է ու­նե­նալ նաև կի­րա­ռա­կան մեծ նշա­նա­կու­թյուն: Հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը թույլ կտան ստեղ­ծել ո­րա­կա­կան նոր հատ­կա­նիշ­նե­րով օժտ­ված հե­լիո­հա­մա­կար­գեր՝ գյուղմ­թերք­նե­րի վե­րամ­շակ­ման և կեն­ցա­ղում օգ­տա­գոր­ծե­լու հա­մար: Մենք պատ­րաստ ենք, պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով, աշ­խա­տել Ձեր մաս­նա­գետ­նե­րի հետ նշ­ված խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար: Հե­տա­զո­տու­թյուն­նե­րի բա­վա­րար մա­կար­դակ ա­պա­հո­վե­լու հա­մար մեզ անհ­րա­ժեշտ կլի­նի ձեռք բե­րել հա­մա­պա­տաս­խան լա­բո­րա­տոր տեխ­նի­կա, կազ­մա­կեր­պել հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րի վե­րա­պատ­րաստ­ման գոր­ծըն­թա­ցը Հա­յաս­տա­նում և ար­տերկ­րում: Նման աշ­խա­տանք­ներ կազ­մա­կեր­պե­լու հա­մար ՀՀ ԳԱԱ ինս­տի­տուտ­նե­րը լրա­ցու­ցիչ ֆի­նան­սա­վոր­ման կա­րիք ու­նեն: Ֆի­նան­սա­կան խն­դիր­նե­րը Ձեր կող­մից լու­ծե­լուց հե­տո մենք պատ­րաստ ենք քն­նարկ­ման դնել հե­տա­զո­տու­թյուն­նե­րի Ձեր ծրա­գի­րը:

ՀՀ ԳԱԱ Քի­միա­կան և երկ­րի մա­սին գի­տու­թյուն­նե­րի բա­ժան­մուն­քի ա­կա­դե­մի­կոս- քար­տու­ղար, ա­կա­դե­մի­կոս Ա.Հ. Ման­թա­շյան»։

Շատ հե­տաքր­քիր է ստաց­վում, տվյալ դեպ­քում մաս­նա­վոր ան­ձիս ա­ռա­ջարկ­վում է լու­ծել ՀՀ ԳԱԱ ինս­տի­տուտ­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման խն­դիր­ներն այն պա­րա­գա­յում, երբ նրանք լավ, թե վատ սն­վում են պե­տա­կան բյու­ջեից և տար­բեր հիմ­նադ­րամ­նե­րից: Ինչ կլի­ներ, ե­թե ա­կա­դե­մի­կոս-քար­տու­ղա­րը ա­վե­լի հետևո­ղա­կան գտն­վեր ու հան­դես գար հա­մա­տեղ հե­տա­զո­տու­թյուն­նե­րը սկ­սե­լու ա­վե­լի կոն­ստ­րուկ­տիվ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով: Ա­կա­դե­միա­յի գիտ­նա­կան­նե­րի հետ մենք ար­դեն կու­նե­նա­յինք սնն­դա­տե­սակ­նե­րի լու­սա­յին մշակ­ման, պտուղ-բան­ջա­րե­ղե­նի վե­րամ­շակ­ման նո­րա­գույն, տե­սա­կա­նո­րեն ու փորձ­նա­կան ե­ղա­նա­կով հիմ­նա­վոր­ված տեխ­նո­լո­գիա­ներ, ո­րոնք հա­ջո­ղու­թյամբ կօգ­տա­գործ­վեին Հա­յաս­տա­նում՝ ա­ռողջ սնն­դի ար­տադ­րու­թյան մեջ և հնա­րա­վո­րու­թյուն կտա­յին թան­կար­ժեք ու բարձ­րո­րակ ար­տադ­րանք­նե­րով դուրս գալ մի­ջազ­գա­յին շու­կա­ներ, կո­րո­նա­վի­րու­սա­յին աշ­խար­հին ա­ռա­ջար­կե­լու կարևոր բան կու­նե­նա­յինք՝ վի­տա­մին­նե­րով հա­րուստ հայ­կա­կան սնն­դա­տե­սակ­նե­րի տես­քով: Ի՞նչ կտար դա մեր երկ­րին ու նրա տն­տե­սու­թյա­նը: Վի­տա­մի­նաց­ված հայ­կա­կան սնն­դի ար­տադ­րու­թյան խնդ­րին մո­տե­նանք՝ հաշ­վի առ­նե­լով կո­ճապղ­պե­ղի (իմ­բիր) հայտ­նի պատ­մու­թյու­նը: Չի­նա­կան ծագ­ման և մեզ հա­մար այդ­քան ան­ծա­նոթ արմ­տի­քը մեծ հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­րեց, երբ աշ­խար­հով մեկ լու­րեր տա­րած­վե­ցին, թե դա բու­ժում է կո­րո­նա­վի­րու­սը: Երևա­նում, Մոսկ­վա­յում և ա­մե­նուր դրանց գնե­րը թռիչք ապ­րե­ցին, բարձ­րա­ցան 5-10 ան­գամ: Մի­ջազ­գա­յին շու­կա­յում գնե­րի թռիչ­քաձև բարձ­րա­ցու­մը ի­րա­կան կլի­նի նաև ա­վան­դա­կան հայ­կա­կան սնն­դա­տե­սակ­նե­րի դեպ­քում, ե­թե դրանք վե­րամ­շակ­վեն հայ­կա­կան արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով։ Ի՞նչ կտար դա: Դա կտար այն, որ մեր գյուղմ­թերք­նե­րը մեծ պա­հան­ջարկ կու­նե­նա­յին ա­ռողջ սնն­դի մի­ջազ­գա­յին շու­կա­յի է­լի­տա­յին հատ­վա­ծում և առն­վազն մեկ կար­գով կա­վե­լաց­նեին մեր վե­րամ­շա­կող գոր­ծա­րան­նե­րի շա­հու­թա­բե­րու­թյու­նը: Ա­մեն դեպ­քում, ա­ռանց ա­կա­դե­միա­յի մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյան, մենք մշա­կե­ցինք մեր արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րը՝ թթի ու խա­ղո­ղի հյու­թի վրա հիմն­ված և «Ի­մու­նի­տետ» ա­նու­նը կրող դե­ղա­մի­ջոց-սնն­դա­տե­սա­կը ար­տադ­րե­լու հա­մար: «Կո­րո­նա­վի­րու­սա­յին» փոր­ձար­կում­նե­րը հի­վան­դա­նոց­նե­րում ա­վար­տե­լուց հե­տո մենք դրանք կար­տադ­րենք մեծ ծա­վալ­նե­րով՝ բժշ­կա­կան անձ­նա­կազ­մի պրո­ֆի­լակ­տի­կա­յի և բուժ­վող հի­վանդ­նե­րի հա­մար՝ վա­ճա­ռե­լով ինք­նար­ժե­քից տաս­նա­պա­տիկ թանկ գնե­րով, մեր տն­տե­սա­գետ­նե­րը կա­րող են հաշ­վել սպաս­վող ե­կա­մուտ­նե­րի չա­փը և երկ­րի բյու­ջե­տա­յին մուտ­քե­րի ծա­վալ­նե­րը, ե­թե ըն­դու­նենք, որ աշ­խար­հում կա 60-70 մի­լիոն բու­ժաշ­խա­տող, ա­ճող թվով կո­րո­նա­վի­րու­սա­կիր­ներ և կո­րո­նա­վի­րու­սից վա­խե­ցած մի­լիար­դա­վոր մար­դիկ, ո­րոնք ցան­կա­ցած գին կվ­ճա­րեն սե­փա­կան ի­մու­նի­տե­տը կան­խավ բարձր մա­կար­դա­կի վրա պա­հե­լու հա­մար:

Գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միան կա­րող է միա­նալ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը, երկ­րի տն­տե­սու­թյու­նը կար­գի բե­րե­լու շատ տար­բե­րակ­ներ մենք չու­նենք, այս նոր ո­լոր­տում հնա­րա­վո­րու­թյուն­ներն ան­սահ­ման են:

Հի­շեց­ման կար­գով ա­սեմ, որ Հա­յաս­տա­նի գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միան կազ­մա­կերպ­վել է 1943 թ. նո­յեմ­բե­րի 25-ին՝ 1935 թվին կազ­մա­կերպ­ված ԽՍՀՄ գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի Հա­յաս­տա­նի մաս­նա­ճյու­ղի բա­զա­յի վրա, այն ժա­մա­նակ, երբ Կար­միր բա­նա­կը կա­տա­ղի մար­տեր էր մղում գեր­մա­նա­ցի­նե­րի դեմ՝ նաև հայ­կա­կան յոթ դի­վի­զիա­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, երբ 89-րդ հայ­կա­կան հրաձ­գա­յին դի­վի­զիան՝ լե­գեն­դար Նվեր Սա­ֆա­րյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, ստա­ցավ Թա­մա­նյան դի­վի­զիա ա­նու­նը և մար­տե­րով հա­սավ մինչև Բեռ­լին: Մոսկ­վա­յի զո­րա­հան­դե­սի ժա­մա­նակ հայ­կա­կան զո­րա­խում­բը հան­դես ե­կավ Թա­մա­նյան դի­վի­զիա­յի և Հա­յաս­տա­նի պե­տա­կան դրոշ­նե­րի ներ­քո, դա կարևոր էր: Չնա­յած Մոսկ­վա­յի զո­րա­հան­դե­սին ադր­բե­ջան­ցի­նե­րը մե­զա­նից ա­ռաջ էին քայ­լում, բայց այդ­պի­սի պատ­վի ար­ժա­նա­նալ չէին կա­րող, ո­րով­հետև նրանք մշ­տա­պես խու­սա­փել են կռ­վից և թա­քուն ե­րա­զել Գեր­մա­նիա­յի հաղ­թա­նա­կի մա­սին՝ հույ­սով, որ կի­րա­կա­նա­նա ի­րենց պան­թուր­քիզ­մի ծրա­գի­րը: Ադր­բե­ջան­ցի­նե­րը և, ընդ­հան­րա­պես, խոր­հր­դա­յին մու­սուլ­ման­նե­րը պա­տե­րազ­մին մաս­նակ­ցել են ստի­պո­ղա­բար, հա­տու­կենտ հե­րոս­ներ են տվել: Հա­վա­նա­բար այս ի­րո­ղու­թյու­նը հաշ­վի առ­նե­լով էր, որ Ժու­կովն իր հի­շո­ղու­թյուն­նե­րում հա­տուկ ըն­դգ­ծում էր հա­յե­րի հե­րո­սա­կան կեր­պա­րը: ժու­կո­վը կա­րող էր նաև չի­մա­նալ, որ հա­յերն ի­րենց սե­փա­կան հա­շիվ­ներն ու­նեին գեր­մա­նա­ցի­նե­րի, հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան գա­ղա­փա­րի հե­ղի­նակ­նե­րի նկատ­մամբ: Գե­նե­րալ Նվեր Սա­ֆա­րյա­նի հա­րա­զատ քույ­րը Սառ­նաղ­բյու­րում մեր հարևանն էր, նա վա­նե­ցի Սա­թոն էր, մա­կա­նու­նը՝ Վա­նե­ցի էր, նա հինգ որ­դու մայր էր: Նրա որ­դի­նե­րից մե­կը՝ Սա­քոն, պատ­մում էր իր գե­նե­րալ քե­ռու հետ ու­նե­ցած զրույ­ցի ման­րա­մաս­նե­րը.

-Քե­ռիս մար­տե­րով հա­սել էր մինչև Բեռ­լին, գտել ու պայ­թեց­րել էր Վիլ­հելմ կայ­զե­րի գե­րեզ­մա­նը, «քրոջս կա­սես, որ 1915 թվի ե­ղեռ­նի մե­ղա­վո­րի գե­րեզ­մանն ա­վե­րել եմ, մեր հոր ու մոր վրեժն ա­ռել, գետ­նի տակ էլ նա հան­գիստ չէր ու­նե­նա­լու»:

1918 թվին մեր Հա­մա­զասպ պա­պը Վա­նից ե­կած գաղ­թա­կա­նի ըն­տա­նի­քին իր հո­ղա­մա­սից տեղ էր հատ­կաց­րել՝ տուն կա­ռու­ցե­լու հա­մար: Մեր ըն­թեր­ցող­նե­րին խոր­հուրդ եմ տա­լիս տուրք չտալ «բա­րե­կամ» Թուր­քիա­յի հար­ցում Հա­յաս­տա­նի իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վի կող­մից տա­րած­վող նոր գա­ղա­փար­նե­րին ու «ժա­մա­նա­կա­կից» մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին: Հաս­տատ­ված փաստ է, որ Թուր­քիա­յի կող­մից հա­կա­հայ­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ել­նում էին պան­թուր­քիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նից, ո­րը մշակ­վել էր Գեր­մա­նիա­յում՝ ուղղ­ված Ռու­սաս­տա­նի դեմ: Գեր­մա­նա­կան, նաև անգ­լիա­կան դի­վա­նա­գի­տու­թյան մեջ այս­պի­սի նշա­նա­բան կար՝ «Հա­յաս­տանն ա­ռանց հա­յե­րի», ո­րը մե­զա­նում սխալ­մամբ վե­րագր­վում է նաև Ռու­սաս­տա­նին: Դա այդ­պես չէ, ո­րով­հետև Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նին պետք է ե­ղել, միշտ է պետք գա­լու՝ որ­պես սեպ Ռու­սաս­տա­նի մու­սուլ­ման­նե­րի ու թուր­քե­րի միջև: Ցա­րա­կան Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան փաս­տաթղ­թե­րից մե­կում գր­ված է «Ե­թե նրանք (Գեր­մա­նիան, Անգ­լիան, հի­մա նաև ԱՄՆ-ը) ձգ­տում են ոչն­չաց­նել մեր մահ­մե­դա­կան­նե­րի ու թուր­քե­րի միջև գո­յու­թյուն ու­նե­ցող ար­գե­լա­պա­տը, ա­պա Ռու­սաս­տա­նի խն­դիրն է ա­մեն գնով վե­րա­կեր­տել այդ հայ­կա­կան սեպ-ար­գե­լա­պա­տը՝ թուր­քե­րի և մեր թա­թար­նե­րի միջև»:

Ար­ցա­խի ա­զա­տագ­րու­մը հա­մա­հունչ էր Ռու­սաս­տա­նի ստ­րա­տե­գիա­կան ծրագ­րե­րին, նպա­տա­կը մնում է ան­փո­փոխ. ամ­րապն­դել այդ սեպ-ար­գե­լա­պա­տը: Ա­վե­լին, Սում­գա­յի­թի ցե­ղաս­պա­նու­թյու­նը ա­ռիթ դար­ձավ, որ Հա­յաս­տա­նը ամ­բող­ջո­վին մաքր­վի թուր­քա­կան տար­րից, այ­լա­պես նրանց ա­ճող ներ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում մենք շատ ա­վե­լի ծանր, ա­նե­լա­նե­լի դրու­թյան մեջ հայ­տն­ված կլի­նեինք, թող մեր ներ­կա­յիս իշ­խա­նա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը հի­մա­րու­թյուն­ներ դուրս չտան «այլ պե­տու­թյուն­նե­րի» (են­թադ­րում եմ, որ իր հայտ­նի ե­լույ­թում Նի­կոլ Փա­շի­նյա­նը նկա­տի ու­ներ Ռու­սաս­տա­նը) կող­մից Հա­յաս­տա­նում ի­րա­կա­նաց­վող վտան­գա­վոր ծրագ­րե­րի վե­րա­բե­րյալ տա­րաբ­նույթ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նե­լիս: Հա­յաս­տա­նի կա­յա­ցու­մը, հզո­րա­ցու­մը և ինք­նա­պաշտ­պա­նա­կան պո­տեն­ցիա­լի ա­պա­հո­վու­մը բխում են Ռու­սաս­տա­նի (նաև Ի­րա­նի ու Չի­նաս­տա­նի) տա­րա­ծաշր­ջա­նա­յին շա­հե­րից, պետք է մտա­ծել դրա մա­սին, բայց եր­բեք դե­մոկ­րա­տիա­յի ան­վան տակ տուրք չտալ կեղծ ար­ժեք­նե­րի տե­ղայ­նաց­մա­նը և հար­մա­րեց­մա­նը՝ երկ­րի անվ­տան­գու­թյան աս­տի­ճա­նի նվա­զեց­ման հաշ­վին: Մեր քա­ղա­քա­կան լի­դեր­նե­րը թող ի­րենց ա­կանջ­նե­րին օղ ա­նեն, որ նրանց այ­սօր­վա հա­կազ­գա­յին, հա­կա­ժո­ղովր­դա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը չի ներ­վե­լու, դրանց հա­մար դեռ պա­տաս­խան են տա­լու:

Հատ­կան­շա­­կան էր, որ հու­նի­սի 24-ին ռու­սա­կան բո­լոր հե­ռուս­տաա­լիք­նե­րը ցու­ցադ­րում էին Կար­միր հրա­պա­րա­կի հաղ­թա­նա­կի շքա­հան­դե­սը, շր­ջում եմ հայ­կա­կան ա­լիք­նե­րը և տհա­ճու­թյան ու հիաս­թա­փու­թյան մեծ զգա­ցում ապ­րում: Ոչ մի ակ­նարկ պատ­մա­կան հաղ­թա­նա­կի մա­սին, մե­րոնք ի­րենց հա­մար խո­սե­լու հա­վեր­ժա­կան թե­մա են գտել. սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան, գույ­քա­հար­կի ա­վե­լա­ցում, դա­տա­կան հե­տապն­դում­ներ, սրա-նրա վե­րա­բե­րյալ հին ու նոր մե­ղադ­րանք­ներ, տար­բեր նոր «նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ» և «գա­ղա­փար­ներ»: Պատ­գա­մա­վոր Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նը, օ­րի­նակ, ի­րենց մայ­րա­մու­տին հա­սած «Կենտ­րո­նի» մտա­վո­րա­կան բնակ­չու­թյան հա­մար «լու­ծե­լի» տար­բե­րակ է գտել. «թող վա­ճա­ռեն ի­րենց բնա­կա­րան­նե­րը և տե­ղա­փոխ­վեն ծայ­րա­մա­սեր», ի­րենց դա­րը կենտ­րո­նում ապ­րած, մի­ջա­վայ­րին ու հարևա­նու­թյա­նը հար­մար­ված մարդ­կանց հա­մար դա ստի­պո­ղական տե­ղա­հա­նու­թյան նման մի բան է, դա­ժան տար­բե­րակ է: Աշ­խար­հում նման դա­ժա­նու­թյան մարդ­կանց «մոր­թա­զեր­ծող» են ան­վա­նում (ռուս. ՍՏՋպՉվՌՍ, ֆր. Les Ecorcheurs): 1430-1440 թվե­րին Ֆրան­սիա­յում այդ­պի­սի մա­կա­նուն էին ստա­ցել քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո գոր­ծա­զուրկ դար­ձած վարձ­կան­նե­րի խմ­բե­րը, ով­քեր ի­րենց գո­յու­թյու­նը պա­հե­լու հա­մար ստիպ­ված էին զբաղ­վել թա­լա­նով, ա­վա­զա­կու­թյամբ, շոր­թո­ղա­կա­նու­թյամբ: Մոր­թա­զեր­ծող­նե­րի ժա­մա­նակ­նե­րը Ֆրան­սիա­յի պատ­մու­թյան մեջ մնա­ցել են որ­պես մասշ­տա­բա­յին ա­մա­յաց­ման եր­րորդ ժա­մա­նա­կաշր­ջան: ժա­մա­նա­կա­կից հայ «մոր­թա­զեր­ծող­նե­րը» հիմ­նա­կա­նում սո­րո­սա­կան ծա­գում ու­նեն, նրանք են ո­րո­շում, թե քա­ղա­քա­ցի­նե­րը որ­տեղ ապ­րեն, որ­քան տու­գանք վճա­րեն՝ դի­մակ չկ­րե­լու կամ անձ­նագ­րեր չու­նե­նա­լու հա­մար և այլն, և այլն: Մենք ևս ու­նե­ցել ենք երկ­րի ա­մա­յաց­ման մեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րը, 30 տա­րում միայն դա ենք տե­սել: Մեր ըն­թեր­ցող­նե­րին եմ թող­նում Հա­յաս­տա­նի ա­մա­յաց­ման պրո­ցե­սը է­տապ­նե­րի բա­ժա­նե­լու և ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րի թվագր­ման կարևոր ա­ռա­ջադ­րան­քը, ան­ցած 30 տա­րում դրանք շատ են ե­ղել՝ մե­կը մյու­սին հա­ջոր­դող: Նոր­մալ եր­կր­նե­րում դժ­վա­րին ժա­մա­նակ­նե­րը հաղ­թա­հա­րե­լու հա­մար կի­րառ­վել են մարդ­կանց հոգ­սե­րի թեթևաց­ման հա­տուկ քայ­լեր, ո­րոնք, հո­գե­բա­նա­կան կար­գա­վոր­ման տե­սա­կե­տից, ո­րո­շա­կի դրա­կան նշա­նա­կու­թյուն են ու­նե­ցել մարդ­կանց հա­մար: Օ­րի­նակ, Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մից հե­տո ա­մեն տա­րի մար­տի 1-ին ԽՍՀՄ-ում կա­տար­վում էր ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի գնե­րի ի­ջե­ցում, մար­դիկ ան­համ­բեր սպա­սում էին այդ օր­վան՝ մտա­ծե­լով ու հա­վա­տա­լով, որ պե­տու­թյու­նը հոգ է տա­նում, մտա­ծում է ի­րենց մա­սին, որ տա­րեց­տա­րի հոգ­սե­րը միայն թեթևա­նա­լու են, գնա­լով կյան­քը լա­վա­նա­լու է, ա­մեն ինչ իր տե­ղը կընկ­նի, ժա­մա­նա­կի հետ դժ­վա­րու­թյուն­նե­րը կանց­նեն: Այդ տա­րի մար­տի մե­կին Խրուշ­չո­վը հայ­տա­րա­րեց բամ­բա­կե գուլ­պա­նե­րի գնե­րը 5 կո­պե­կով ի­ջեց­նե­լու մա­սին, սա հիաս­թա­փեց­նող էր, մար­դիկ ա­վե­լիին էին սպա­սում, բայց ինչ ա­րած, ո­չինչ, սա էլ վատ չէ, մայրս հաշ­վեց, որ տար­վա ըն­թաց­քում նույն փո­ղով կա­րե­լի է եր­կու հա­վե­լյալ զույգ գուլ­պա գնել: Է­ժա­նաց­ման այդ մի­ջո­ցա­ռում­նե­րը ա­վարտ­վե­ցին 1962 թվին, երբ երկ­րում հայ­տա­րար­վեց մսի ու կա­րա­գի գնե­րի 35 տո­կո­սով բարձ­րաց­ման մա­սին, որն ա­վարտ­վեց Նո­վո­չեր­կաս­կի է­լեկտ­րա­քար­շե­րի գոր­ծա­րա­նի աշ­խա­տա­վոր­նե­րի բո­ղո­քի ցույ­ցով ու ցույ­ցի մաս­նա­կից­նե­րի գն­դա­կա­հա­րու­թյամբ։ Մարդ­կանց դժ­գո­հու­թյան պատ­ճառ էր դար­ձել նաև աշ­խա­տան­քի վար­ձա­չա­փե­րի 30-տո­կո­սա­նոց նվա­զե­ցու­մը: Դա ԽՍՀՄ-ի փլուզ­ման ա­ռա­ջին նշան­նե­րից էր, իշ­խա­նու­թյուն­նե­րը, չկա­րո­ղա­նա­լով լու­ծում­ներ գտ­նել տն­տե­սա­կան զար­գաց­ման հա­մար, ի­րենց խն­դիր­նե­րը փոր­ձում էին բար­դել շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի վրա ճիշտ այն­պես, ինչ­պես դա այ­սօր փոր­ձում է ա­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, մար­դիկ ու­շի ու­շով հետևում են, թե որն է լի­նե­լու իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­ջորդ ստոր քայ­լը:

(շա­րու­նա­կե­լի)

Վա­հան ՀԱ­ՄԱ­ԶԱՍՊ­ՅԱՆ

Տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի հե­ղի­նակ

Դիտվել է՝ 45906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ